Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Հայտնի են եռյակի հետագա հանրահավաքների օրերը՝ շաբաթը մեկ

Հայտնի են եռյակի հետագա հանրահավաքների օրերը՝ շաբաթը մեկ
25.10.2014 | 16:01

Երևանի քաղաքապետարանի լիազոր ներկայացուցչի որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի իրազեկումը՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 7-ին և նոյեմբերի 14-ին ժամը 16.00-23.00 Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ:
Քաղաքապետարանից հայտնում են, որ նույն իրազեկման մեջ նշվել է նաև, որ հանրահավաքներից հետո կլինեն երթեր՝ Ազատության հրապարակ–Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոց–Հանրապետության հրապարակ–Նալբանդյան փողոց–Թումանյան փողոց–Ազատության հրապարակ երթուղով:
Փաստորեն, եռյակի ուժերը դեռևս չեն եկել համաձայնության Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու հարցում: Դատելով շրջանառվող լուրերից՝ շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելուն հակված են եռյակի ուժերին վստահող ազատամարտիկները:

Դիտվել է՝ 822

Մեկնաբանություններ